пятница, 24 января 2014 г.

Սևակ՜

Սիրեցի Սևակ շա՜տ…
Մի անգամից մտավ մեջս, ու եթե հարցնեք՝ ամենաշատը ում եմ սիրում՝ որպես հայ բանաստեղծ, կասեմ՝ Չարենց, իսկ երկրորդը՝ Սևակ, որովհետև իմ նման էր մտածում, սիրուն էր գրում ու ,չգիտեմ, մի շատ յուրահատուկ բան կար իր մեջ…
Չեմ կարող ասել, որ իր բոլոր գրածները հավանեցի, բայց մեծ մասը շատ հավանեցի…
Կարդալով "Մարդը ափի մեջ" շարքը՝ հասկացա, որ նա ուզում էր այդ ժողովածուով իրեն նկարագրել, ու ես սկսեցի քիչ, թե շատ ճանաչել իրեն,
Սևակ կարդում եմ երկրորդ անգամ, առաջին անգամ կարդացել եմ "Անլռելի զանգակատուն"-ը, ճիշտն ասած՝ չեմ հասկացել, բայց սիրել եմ, չգիտեմ էլ ինչու…
Իսկ ինչու "Մարդը ափի մեջ"՝ չգիտեմ, կարծում եմ՝ նա իրեն վերնագրել է այդպես...
Առանձնացրել եմ փոքրիկ հատվածներ, որովհետև կային բանաստեղծություններ, որոնց միայն մի քանի տողն էին ինձ դուր գալիս՝

Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…

Ես ծնվել եմ նրա համար,
Որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման
Հեռուներից վերադառնամ.

Ես կարծում եմ. երբ խոր վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության…

Իսկ դուք լսե՞լ եք՝
Լցված սափորից ի՜նչ նվագով է
պաղ ջուրը չռում.
Ի՜նչ անկրկնելի եղանակով է
թեյնիկը եռում…

Խե՞լք եք ծախում՝
Առնողը չեմ,
Թե գինն անգամ ջրի գին է,-
Հաջողությա՛ն համն եմ անգամ ես մոռացել,
Ահա թե ի՜նչ:

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ։
Եվ լույս եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք …

Комментариев нет:

Отправить комментарий